«Աերոֆլոտ» ընկերությունը անբարենպաստ եղանակի պատճառով հունվարի 12-ին հետաձգել Է Շերեմետևո-Երևան չվերթը: Նախատեսվում Է, որ այն կիրականացվի հունվարի 13-ին Մոսկվայի ժամանակով ժամը 03:05-ին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշում Է LifeNews-ը, ձյան առատ տեղումները և քամու ուժգնացումը ճշգրտումներ են մտցրել Մոսկվայի ավիահանգույցների աշխատանքի ռեժիմում: Մասնավորապես, «Աերոֆլոտ»-ը որոշում Է ընդունել չեղյալ հայտարարել 14 ներքին ու արտաքին չվերթներ, այդ թվում՝ դեպի Ստամբուլ, Փարիզ, Մայնի Ֆրանկֆուրտ, Մյունխեն, ինչպես նաև Վոլգոգրադ, Նիժնի Նովգորոդ և Ռուսաստանի այլ քաղաքներ:








































