E! պորտալը Instagram-ի իր էջում հրապարակել է տեսաձայնագրություններ, որոնցում նկարահանված են «Ոսկե գլոբուս 2016»-ի մրցանակաբաշխության աստղային հյուրերը, հայտնում է spletnik.ru-ն:
Տեսախցիկների առջև իրենց են ցուցադրել Ջենիֆեր Լոպեսը, Եվա Լոնգորիան, Օլիվիա Ուայլդը, Քեյթ Բոսուորտը, Բրի Լարսոնը, Սոֆիա Բուշը և մյուս հայտնիները շքեղ զգեստներով: Դանդաղեցված նկարահանման էֆեկտը հոլովակներին հաղորդում է դրամատիզմ, և թույլ է տալիս ավելի լավ դիտել հոլիվուդյան աստղերի կերպարները:







































