Ավստրալիայի Բալարատ քաղաքի բնակչուհին բացել է մարդ-կատվի աշխատատեղ: Այդ տեղում ընդունվողը պետք է նրա համար դառնա «կատվի պատճեն», այսինքն` մլավի և թույլ տա իրեն շոյել: Մարդ-կատուն պետք է քայլի չորեքթաթ, հայտնում է Buzzfeed-ը:
Կենդանիների սիրահար Սոֆին ասում է, որ նա քնի հետ խնդիրներ ունի, իսկ կատվի մռռոցի տակ միշտ լավ է քնում: Կինը հատուկ նշել է, որ դա կատակ չէ:
«Կատվի» աշխատաժամը կլինի երեկոյան 11-ից մինչև առավոտյան 6-ը: Աշխատանքի մեկ ժամի համար Սոֆին պատրաստ է վճարելու 60 ավստրալական դոլար: Եթե «կատուն» վատ մռռա, ապա քիչ աշխատավարձ կստանա:
Իսկ թե ինչու ավստրալուհին պարզապես չի ցանկանում կատու պահել, այն պատճառով, որ կինը կենդանի պահելու ժամանակ և ցանկություն չունի:







































