Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը մի շարք ընկերությունենրի արգելել է Թեքիրդաղի նահանգում իրականացնել նավթի հետախուզման աշխատանքներ։ Այդ մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Մերժում ստացել է նաև ադրբեջանական SOCAR-ի դուստր ընկերությունը՝ SOCAR Petrol Arama ve Üretim-ը։ Նավթի որոնման հարցում լիցենզիա չեն ստացել նաև Memba Enerji ve Madencilik, 3S Kale Enerji Üretim և Alpay Enerji ընկերությունները։ Այդ ընկերությունները պլանավորել էին Թեքիրդաղի նահանգում նավթի որոնման աշխատանքներ իրականացնել 14.500 հեկտար տարածքի վրա։







































