Լոս Անջելեսում գտնվող հայտնի առանձնատան սեփականատեր Playboy Enterprises ընկերությունը ծրագրում է հաջորդ ամիս այն վաճառքի դնել և ստանալ 200 մլն դոլարից ոչ պակաս: Առանձնատանը բնակվում է ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները: Այս մասին հաղորդում է TMZ-ը:
Սակայն անշարժ գույքի մասնագետների գնահատականներով՝ առանձնատան սեփականատերերի սպասումները գերագնահատված են՝ նշում է պորտալը: 1927-ին կառուցված շենքը, ամենայն հավանականությամբ, նոր սեփականատերերը կորոշեն քանդել:
Դրա արժեքը կայանում է տարածքի մեջ՝ 6 ակր, որը գնահատվում է մոտ 60 մլն դոլար: Հաստատության հարուստ պատմությունը կարող է գինը բարձրացնել մինչև 80-90 մլն դոլար:
Հնարավոր գնորդները պետք է հետևեն ևս մեկ պարտադիր պայմանի՝ ամսագրի և ընկերության հիմնադիր Հյու Հեֆներն իրավունք ունի մինչև մահ ապրել այդ տանը: Հետաքրքրված գնորդները կարող են զննել առանձնատունը՝ բացի Հեֆների ննջասենյակից:








































