Նվազագույնը 40 մարդ է զոհվել Սիրիայի Իդլիբ շրջանի Մարետ էն-Նուման քաղաքին հասցված ավիահարվածից, հայտնում է BBC-ն:
Ինչպես ասում են տեղի ակտիվիստները` հրթիռները բաց են թողել ռուսական կործանիչները: Դրանք ընկել են տեղական բանտի վրա, որտեղ իր գերիներին է պահում քաղաքը և Իդլիբի մեծ մասը վերահսկող իսլամական «Ֆրոնտ Նուսրա» խմբավորումը:
Բացի այդ տեղեկություն կա նաև, որը հրթիռները ընկել են քաղաքային ոչ մեծ շուկայի տարածք:
Ռուսաստանի պաշտպանության նախարարույթյունում դեռևս չեն հաստատել այդ տեղեկատվությունը:
Սիրիայից պարբերաբար տեղեկություններ են ստացվում, որ ռուսական հրթիռները հարվածում են խաղաղ նպատակակետերի, սակայն Նոր տարուց առաջ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարևը հայտարարել է, որ ռուսական ավիացիան ոչնչացնում է միայն հետախուզված դիրքերը:









































