Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադիլ էլ-Ջուբեյրը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան քննարկում է Իրանի դեմ նոր միջոցներ սահմանելու հնարավորությունը, եթե երկիրը շարունակի միջամտել տարածաշրջանի երկրների ներքին գործերին: Այս մասին հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը:
Հեռուստաալիքը հայտնում է նաև, որ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը Սաուդյան Արաբիային լիովին աջակցություն է հայտնել և դատապարտել Իրանի «միջամտությունը» խորհրդի կազմում մտնող երկրների ներքին գործերին:







































