Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Հաղթանակ զբոսայգում տնօրենը գետնին ընկած վիճակում կրակել է ինքնապաշտպանության նպատակով

Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 238 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրեական գործը հարուցվել է այս տարվա ապրիլի 26-ին Հաղթանակ զբոսայգու տարածքում՝ անմար կրակի մոտակայքում, անհայտ անձանց կողմից տեղի ունեցած վիճաբանության և գողության փաստով:

Ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչներ Միքայել Մարգարյանը, Տիգրան Չալումյանը, իրենց ընկերների և ընկերուհիների հետ գտնվելիս են եղել Հաղթանակ զբոսայգու նշված տարածքում, որտեղ տեղադրված է եղել հեռադիտակ ատրակցիոն:

Նշված անձինք, մի քանի հոգու հետ մոտեցել են ատրակցիոնին, ձեռքերին ունենալով գարեջրի շշեր, և սկսել են հեռադիտակով նայել քաղաքի տեսարանը, որից հետո նրանցից մի քանիսը սկսել են ոտքով հարվածել հեռադիտակին, իսկ մի հոգի ձեռքի դանակով բացել է ատրակցիոնի գանձարկղը, այնտեղից հափշտակել եղած գումարը:

Հեռադիտակի սեփականատերը, ով «ՋԱՍԹ-ԼՈՒՔ» ՍՊԸ-ի տնօրեն Արշակ Խաչատուրյանն է, որը այդ պահին գտնվել է Հաղթանակ զբոսայգում, հեռվից նկատում է, որ մի խումբ երիտասարդներ վնասում են հեռադիտակ ատրակցիոնը: Ու մինչ Ա. Խաչատուրյանը կմոտենար ատրակցիոնին, «կոկոնները տաքացրած» երիտասարդները հեռանում են նշված վայրից:

Ա. Խաչատուրյանը, երբ տեսնում ու համոզվում է, որ կոտրված է հեռադիտակ ատրակցիոնը, իսկ գանձարկղն էլ՝ վնասված ու գումարը թալանված, մոտենում է նշված անձանց, ու փորձում ճշտել, թե արդյոք իրենք են կատարել այդ արարքը:

Երիտասարդները ոչ միայն խոստովանում են, որ իրենք են կատարել, այլ նաև հեգնական ձևով հայտնում են «Լավ ենք արել», անգամ հպարտանում են, որ գարեջրի շիշը բացել են հեռադիտակով, որից հետո նրանցից մեկը գարեջրի շշով Արշակի թիկունքից հարվածում է գլխին:

Վերջինս ընկնում է գետնին, և մինչ կփորձեր բարձրանալ նկատում է, որ նրանցից մեկը դանակով փորձում է հարձակվել իր վրա: Եվ միայն հասցնում է ասել, որ «Թողեք գնացեք, պետք չի իրավիճակը սրել»: Սակայն դանակով երիտասարդը, չլսելու տալով արդեն մոտենում է Արշակին:

Այլ ելք չունենալով, Արշակը գետնին ընկած վիճակում, իր մոտ եղած օրինական «Ռևոլվեր» տեսակի գազային ատրճանակից գետնին ընկած վիճակում, կրակոցներ է արձակում, ոչ թե դանակով իր վրա հարձակվողի ուղղությամբ, այլ օդ, մտածելով, որ գոնե կրակոցների ձայնը կսթափեցնի նրանց, սակայն վեջիններս, կարմիր կովի նման ավելի են կատաղում:

Տեղի ունեցած ծեծկռտուքի մասին տեղեկանում է Արշակի եղբայրը՝ Սարգիսը, ով էլ իր անձնական օգտագործման «ВАЗ 2121» մակնիշի ավտոմեքենայով օգնության է գալիս եղբորը:

Սակայն, երկու եղբայրները անզոր են լինում, «կոկոնները տաքացրած» երիտասարդների դեմ, այլ ելք չունենալով, Սարգիսը Արշակին հասցնում է տեղավորել «Նիվա»-ի մեջ, որպեսզի հեռանան դեպքի վայրից, որ եղբորը հասցնի կամ տուն կամ հիվանդանոց, քանի որ եղբոր գլխից արնահոսություն էր սկսել, ու այդ ժամանակ նրանցից մեկը շիշը շպրտում է մեքենայի ուղղությամբ, վնասելով դիմապակին:

Նույն օրը՝ կեսգիշերին, Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ գալիս են դեպքի վայր, կատարում քննչական գործողություններ, իսկ առավոտյան եղբայրները ինքնակամ ներկայանում են Քանաքեռ- Զեյթունի ոստիկանություն, կատարվածի մասին տալիս հայտարարություն, իսկ Արշակը, գազային ատրճանակը կրակված փամփուշտներով ներկայացնում է իրավապահններին: Իսկ ժամեր անց ոստիկանություն է բերվում նաև «ВАЗ 2121» մակնիշի ավտոմեքենան:

Նշված ավտոմեքենան էլ ոստիկանություն է բերվել նրա համար, քանի որ, երբ Սարգիսը փորձել է վիրավոր եղբորը նշված վայրից տեղափոխի, Միքայել Մարգարյանը կանգնել է մեքենայի դեմ, որպեսզի եղբայրները չկարողանան հեռանան նշված վայրից, ինչից հետո Մ. Մարգարյանը ոստիկանությունում հայտարարություն է տվել, որ ինքը վրաերթի է ենթարկվել:

Մ. Մարգարյանի հայրը, աշխատում է ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ վաշտի տեսուչ, և հավանաբար հոր հորդորով է, որ տղան «Գյուլնազ տատու հեքիաթներն է պատմում», որ ինքը վրաերթի է ենթարկվել, մինչդեռ չգիտես ինչու ոստիկան հորը չի հետաքրքրում «կոկոնը տաքացրած» տղայի ու իր շրջապատի լկտիությունը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ձեռքի տակ է ընկել տեսանյութ, թե ինչպես են ոստիկանի որդին ու ընկերները, կատարում այն ինչ ներկայացրեցինք:

Իսկ այդ տեսանյութը կարծում ենք պետք է հետաքրքրի նաև Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության քննչական բաժնին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում