Իսրայելի իշխանությունները հաստատել են, որ երկրի օդուժը հարվածել է Սիրիայի տարածքին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով Իսրայելի պաշտոնական անձանց հայտարարությունը:
Իսրայելական կողմը հաղորդում է, որ ավիահարվածի թիրախը եղել են հրթիռները, որոնք իբրև թե Սիրիայից ուղարկվում էին Լիբանան`«Հըզբոլլահ» շիական շարժման համար:
Իսրայելի իշխանությունների խոսքերով` օդից հարվածն իրականացվել է մայիսի 3-ին: Զենքի խմբաքանակում, որը ավիահարվածի է ենթարկվել, քիմիական զինամթերք չի եղել:









































