Ֆրանսիական France 3 հեռուստաալիքը հրաժարվել է կուլտային «Տեսուչ Դերիկը» դեդեկտիվ սերիալից` հերոսի գլխավոր դերակատար Հորսթ Տապերտի՝ նացիստական անցյալի մասին տեղեկությունից հետո, հաղորդում է Pure People-ը:
«Դերիկի» վերջին սերիան France 3-ի եթերում կցուցադրվի մայիսի 13-ին:
Ավելի վաղ սերիալից հրաժարվել էին Գերմանիան ու Նիդեռլանդները:
Անցած շաբաթ ազգային արխիվի աշխատակիցները վավերագրերով հաստատել էին Frankfurter Allgemeine Zeitung թերթի տեղեկությունները, որը գրել էր, որ դերասանը ծառայել է Waffen SS-ում:
2008թ. մահացած Տապերտը պնդում էր, որ պատերազմի տարիներին սանիտար է եղել:







































