ԵՄ-ում Նիդերլանդների նախագահության ընթացքում միգրացիան կդառնա առաջնահերթ թեմա։ Այս մասին հայտնել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Նրա խոսքով՝ «մի շարք քայլեր (միգրացիոն ճգնաժամի կարգավորման ուղղությամբ) արդեն ընդունված են»։
«Սակայն մենք պետք է ուժեղացնենք մեր արտաքին սահմանների անվտանգությունը և բարելավենք ապաստան փնտրողների ընդունման պայմանները,- ասել է Ռյուտեն:- Դա պետք է նպաստի փախստականների հոսքի կրճատմանը»։










































