Հյուսիսային Կորեան պետք է վճարի իր գործողությունների համար։ Այս մասին Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդայի հետ հեռախոսազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։
«Հյուսիսային Կորեան պետք է համարժեք գին վճարի իր գործողությունների համար»,- պետքարտուղարի խոսքերն է մեջբերում «Կիոդո» գործակալությունը։
Հինգշաբթի կայացած մամլո ասուլիսի ժամանակ Ճապոնիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Տոկիոն փոխըմբռնում է որոնում բոլոր երկրների հետ։
Ավելի վաղ կայացել էին Ճապոնիայի արտգործնախարարի բանակցությունները Գերմանիայի, ԵՄ-ի և Հարավային Կորեայի գործընկերների հետ։ Հինգշաբթի կայացել է հեռախոսազրույց նաև Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջև։









































