Հոլիվուդյան դերասանուհի Ռիզ Ուիզերսփունն ABC հեռուստաալիքի եթերից մի քանի անգամ ներողություն է խնդրել ոստիկաններից՝ ձերբակալման ժամանակ իր կողմից արված «հիմար արտահայտությունների» համար:
«Ես չեմ պատկերացնում, թե ինչեր եմ ասել այդ գիշեր: Ես բառացիորեն ցայտնոտի մեջ էի: Ես շատ հիմար արտահայտություններ եմ արել: Ես ասել եմ, որ հղի եմ: Սակայն ես հղի չեմ»,- ասել է դերասանուհին:
Ուիզերսփունը նաև նշել է, որ այդ երեկո ինքը խմել է «չափից մի քիչ ավել գինի»:
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Ուզերսփունը ձերբակալվել էր այն բանից հետո, երբ հրաժարվել էր կատարել ոստիկանության սպայի պահանջները:







































