BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան պետք է դադարի խանգարել Իրանի՝ երկու երկրների միջև հարաբերությունների կայունացման ձգտմանը։ Այս մասին Թեհրանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
«Վերջին 2.5 տարում Սաուդյան Արաբիան փորձել է խանգարել Իրանի դիվանագիտական ջանքերին։ Սաուդյան Արաբիան խանգարել է մեր ջանքերին, նա դեմ է արտահայտվել միջուկային համաձայնագրին՝ որդեգրելով սիոնիստական ռեժիմի գիծ (Իսրայելը նույնպես դեմ է եղել Իրանի հետ միջուկային գործարքին)։ Պետք է վերջ դնել միջազգային լարվածություն ստեղծելու այդ ձգտմանը»,- ասել է Իրանի արտգործնախարարը։









































