Իտալական Բոլոնիա քաղաքի թափառող կատուները քաղաքի կենտրոնում 230 հազար եվրո արժողությամբ բնակարան են ժառանգություն ստացել՝ հայտնում է ultramir.net-ը:
Շենքի վերևի հարկում գտնվող բնակարանը ունի 7 սենյակ, ավտոտնակ և արմավենիների այգի: Այդ ամենը թափառական կատուներին է կտակել բնակարանի վերջին տիրուհի, կենդանիների մեծ սիրահար Ֆիորելա Սկանաբիսին՝ իր կամքը շարադրելուվ 1992 թվականին կազմված կտակում: Նրա կամքով՝ տեղական խորհուրդը պետք է վաճառի բնակարանը և գումարը տրամադրի կենդանիների քաղաքային բուծարանին:









































