Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի այցելությունները Միացյալ Թագավորություն արգելելու քննարկումը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տեղի կունենա հունվարի 18-ին: Այդ մասին երեքշաբթի հայտնել է BBC-ի հեռուստառադիոհաղորդավարը:
Բրիտանական կառավարության կայքում ստորագրահավաքը Թրամփի դեմ սկսվել է դեկտմբերի 8-ին` որպես պատասխան Թրամփի այն հայտարարությանը, որտեղ նա կոչ է արել ԱՄՆ մուսուլմանների մուտքը արգելել, իբր ահաբեկչություններից խուսափելու համար: Մեկ օրում հավաքվել է 100 հազար ստորագրություն, որն էլ անհրաժեշտ է բրիտանական օրենսդիր օրգանին վերանայման համար: Ներկայումս այն ստորագրել է 568 հազար մարդ:










































