Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ` Մալայզիան մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացման կապակցությամբ և Իրանից պահանջել է ապահովել երկրում գտնվող դիվանագիտական առաքելությունների անվտանգությունը։
Այդ մասին հայտարարել է Մալայզիայի արտգործնախարար Անիֆա Ամանը։ Նրա խոսքով՝ Կուալա Լումպուրը դատապարտում է ոչ վաղ անցյալում Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան ու Մեշհեդում հյուպատոսության վրա կատարված հարձակումները:
«Մենք Իրանից պահանջում ենք ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պաշտպանելու համար օտար առաքելությունները՝ 1961 թվականին կքնված Վիեննայի կոնվենցիային համապատասխան։ Բացի դրանից՝ մենք կառավարությունից ակնկալում ենք քայլեր ձեռնարկել վանդալիզմի ակտերի համար մեղավորներին պատժելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։
Ամանը նաև մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացման կապակցությամբ։









































