Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Երբ է Սերժ Սարգսյանը դժգոհելու մյուս դաշինքից

Հունվարի 2-ին լրացավ ուղիղ մեկ տարին, երբ Հայաստանը պաշտոնապես դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ: Հայաստանի այդ անդամությունը, Հայաստանի պաշտոնական մուտքը ԵՏՄ, դժբախտաբար, նշանավորվել է ընդամենը նրանով, որ Հայաստանի պաշտոնական անդամությունը ուղեկցվեց Ադրբեջանի դիվերսիոն հարձակումով, որը խլեց երկու հայ զինվորի կյանք: Եվ ի դեպ, այդ հարձակումը հաջորդել էր ԵՏՄ-ին անդամակցության առիթով ՌԴ արտգործնախարար Լավրովի շնորհավորական հեռախոսազանգին, որ նա հղել էր Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանին:

Եվ ի դեպ, ինչպես սկսվեց տարին, այդպես էլ այն շարունակվեց: Շարունակվեց նրանով, օրինակ, որ Լավրովի գործունեությունն ու Ադրբեջանի սանձարձակությունն ունեցան ևս մեկ դրսևորում՝ արդեն սեպտեմբերի 2-ին, երբ Լավրովի Բաքու կատարած անսպասելի այցի հաջորդ օրը Բաքուն գերլարեց իրավիճակը սահմանին և սկսեց հրետակոծել Տավուշի խաղաղ բնակավայրերը: Բարեբախտաբար, Ադրբեջանը Հայաստանի ԵՏՄ անդամության, այսպես կոչված, տարեդարձը չնշանավորեց նոր դիվերսիոն հարձակումով, և ամանորյա տոները հայ զինվորների համար անցել են համեմատաբար հանգիստ, ու տա Աստված, որ նրանց համար համեմատաբար հանգիստ անցնի նաև ամբողջ տարին:

Սակայն Հայաստանի՝ ԵՏՄ անդամությունն ըստ էության այդպես էլ որևէ այլ, լուսավոր, դրական իմաստով չի նշանավորվել ամբողջ տարվա ընթացքում: Հայաստանը ոչ միայն չի ստացել ակնկալվող կամ, ավելի ճիշտ, սեպտեմբերի 3-ից հետո երկու տարի շարունակ պատմվող հեքիաթները տնտեսական հաջողությունների և արդյունքների մասին, այլև մեծ հաշվով կրում է այն կորուստների բեռը, որ ունի ԵՏՄ տնտեսությունը ռուսական տնտեսության խնդիրների հետևանքով: Ընդ որում, Հայաստանը կորուստների ծանրության կամ զգալիության առումով ամենամեծ բեռն է զգում իր վրա:

Ավելին՝ Հայաստանը ռոտացիոն կարգով ստանձնեց ԵՏՄ նախագահությունը, իսկ Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանն էլ չորս տարի ժամկետով նշանակվեց ԵՏՄ, ըստ էության, վարչապետ, սակայն այս ամենը Հայաստանի համար ավելի շատ ոչ թե հնարավորություն է, այլ բեռ, շղթա կամ առավելագույնը՝ Հայաստանի մխիթարական մրցանակ: Հազիվ թե Հայաստանի համար ակնկալիքն այն էր, որ Տիգրան Սարգսյանը դառնար ԵՏՄ վարչապետ, քանի որ պետությունը որևէ վերպետական կառույցի անդամակցությունից տնտեսական օգուտներ է ակնկալում, ոչ թե առանց այն էլ տնտեսապես ձախողված վարչապետի նշանակում որևէ բարձրագույն պաշտոնի: Այսպիսով՝ արդեն մեկ տարի է, ինչ Հայաստանը, թուրք-ադրբեջանական տնտեսական շրջափակումից բացի, հայտնվել է նաև ԵՏՄ շրջափակման մեջ: Այսինքն՝ արդեն մեկ տարի է, որ Հայաստանը խորացված տնտեսական շրջափակման մեջ է, և եթե թուրք-ադրբեջանականը սահմանային շրջափակում է միայն, ապա ԵՏՄ շրջափակումն ըստ էության հնարավորությունների ավելի լայն արեալով շրջափակում է:

Եվ եթե Հայաստանը ունակ լիներ ինքնիշխան կամքի և դրա կիրառման, ապա 2016 թվականին Հայաստանում քաղաքական ամենաքննարկվող հարցը պետք է լիներ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերանայման հարցը: Կամ նվազագույնը՝ Հայաստանը պետք է դներ այդ կառույցում որևէ շեշտակի փոփոխության հարց՝ ստիպելով իր, այսպես ասած, դաշնակիցներին գալ խաղի այնպիսի կանոնների, որոնք Հայաստանի համար իրապես կարող էին ստեղծել տնտեսական նոր հնարավորություններ, եթե, իհարկե, ԵՏՄ-ն ընդհանրապես ունակ է այդպիսի հնարավորություններ ստեղծել:

Նախորդ տարեվերջը աչքի ընկավ նրանով, որ Սերժ Սարգսյանը դժգոհեց ՀԱՊԿ դաշնակիցների պահվածքից՝ բացահայտորեն և բավական ուղիղ: ԵՏՄ-ն, որն ըստ էության նույն պետությունների միավորումն է, ՀԱՊԿ-ից առավել արդյունավետ և բարեխիղճ դաշինք չէ: Թեև սա արդեն պետությունների խնդիր է, և կարևոր չէ, թե ինչ դաշինք են նրանք կազմում, կարևորն այն է, թե ինչ որակի կրողներ են դաշինքներ կազմում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում