ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հույս ունի, որ երկրի ուժային կառույցները կբարելավեն համագործակցությունը՝ եզրակացություններ անելով նաև Բոստոնի ահաբեկչությունից: Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:
«Ինչ վերաբերում է գերատեսչությունների միջև տեղեկատվական փոխանակությանը, դա ազգային հետախուզության տնօրեն Քլեփերի կողմից առաջարկված ստուգման մեթոդ է՝ ստուգելու համար, թե ինչպես է փոխանցվել Ցարնաև եղբայրների, մասնավորապես՝ Թամերլանի մասին տեղեկությունը և, առհասարակ, ինչ է հայտնի եղել նրանց մասին մինչև ահաբեկչությունը»,- ասաց Քարնին:
Նրա խոսքով՝ Օբաման նման գործընթացը ստանդարտ է համարում:
«Նա կարծում է, որ մենք բոլորս կվերլուծենք նման իրավիճակները՝ համակարգը կատարելագործելու համար»,- ասել է Քարնին:










































