Թինա Կանդելակին Instagram-ում ներբեռնել է լուսանկարներ, որոնցում ընթիրք է պատրաստում:
«Վատ է ուտել գիշերը: Չնայած երբեմն դժվարությամբ ես քեզ զսպում: Այսօր պատրաստել եմ ամենահամեղ խաշը՝ չնայած ինքս այն չեմ ուտում: Ընկերներս կերել են խաշը, իսկ ինձ համար սպաս էի եփել: Ամոթ է: Առավոտյան 9-ին կգնամ ֆիթնես ակումբ՝ պարտքերս մարելու»,-նշված է լուսանկարի մեկնաբանությունում:
Երկրպագուներն էլ նշել են, որ լուսանկարում նա բավականին նման է դերասանուհի Մոնիկա Բելուչիին. «Նման է Մոնիկա Բելուչիին՝ D&G-ի գովազդում», «Մո՛նիկա», «Մոնիկա Բելուչիի կերպարն է, հրաշալի՛ է», «Կարծեցի՝ Մոնիկա Բելուչիի լուսանկարն է»:










































