2011 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 178.9 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 181.4 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 97.3%-ով և 85.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշների կատարումը: Սա երևում է ՀՀ ֆինանսների նախարարության այսօրվա հրապարակումից:
Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 21.5%-ով, ծախսերի գծով` 19.5%-ով: