CNN Turk-ի փոխանցմամբ՝ Անկարայի անվտանգության վարչությունը ձերբակալել է երկու ենթադրյալ մահապարտ ահաբեկչի, որոնք ահաբեկչություն են պատրաստել ամանորյա գիշերը։ Այդ մասին հայտարարել է Անկարայի գլխավոր դատախազությունը։
Կասկածյալներին ձերբակալել են Մամակի շրջանում։ Առկա տեղեկատվության համաձայն՝ նրանք Թուրքիա ժամանել են Սիրիայից և Անկարայում զբաղվել են հետախուզությամբ՝ տեսնելու համար, թե որտեղ կարելի է նախապատրաստել ահաբեկչությունը։ Համարվում է, որ նրանք ծրագրել էին իրենց պայթեցնել Անկարայի կենտրոնում՝ Քըզըլայ հրապարակում։