ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին չորեքշաբթի հանդիպել է այցով Վաշինգտոնում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
«Վրաստանում ժողովրդավարական անցումային շրջանը կենսական անհրաժեշտություն է: Այն կարևոր է, և մենք կներդնենք բոլոր ջանքերը, որպեսզի այն դուրս չգա իր հունից»,- նշել է Քերին:
Իր հերթին Սաակաշվիլին նշել է, որ իր այցն ԱՄՆ անցկացվում է վրացական ժողովրդավարության և հենց Վրաստանի գոյատևման համար ծայրաստիճան կարևոր պահի: Նախագահը նշել է նաև ՆԱՏՕ-ին անդամագրվելու գործում ԱՄՆ-ի աջակցության կարևորությունը:
Բացի այդ, Սաակաշվիլին իր երախտագիտությունն է հայտնել Քերիին ԱՄՆ-ի կողմից Վրաստանին ցուցաբերված օգնության հարցում աջակցելու համար:







































