Բոլոր երկրների ղեկավարները պետք է մեծ ուշադրություն դարձնեն գործազրկության դեմ պայքարին: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ փոխանցում է Interfax-ը:
«Ես քաղաքական գործիչներին կոչ եմ անում անել հնարավոր ամեն ինչ՝ նոր աշխատատեղեր ստեղծելու համար»,- ասել է նա Վատիկանում ելույթ ունենալիս:
Աշխատավորների համերաշխության օրվան նվիրված ուղերձում հովվապետն ասել է, որ գործազրկությունը, իր կարծիքով՝ առաջանում է, երբ պետության տնտեսական քաղաքականությունն իրականացվում է՝ առանց հաշվի առնելու սոցիալական արդարության սկզբունքները:







































