Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

ԲՀԿ-ն պետք է կողմնորոշվի, որ չվերանա. Սմբատ Կարախանյան

Եթե իշխանությունները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ վարվեն այնպես, ինչպես Խաչատուր Սուքիասյանի հետ, ներքին պայթյուն կառաջանա: Նույնիսկ Խաչատուր Սուքիասյանի ունեզրկումը չի մարսվել այս տարիների ընթացքում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մոսկվայի «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանն՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացրած՝ ընդդիմություն դառնալու հայտին:

Սմբատ Կարախանյանը նշեց, որ դասական ընդդիմությունն այն կառույցն է, որն իշխանության կազմում և իշխանության հետ չէ, իշխանական տարբեր ծրագրերին դեմ է քվեարկում և առաջ է քաշում իր նոր, ընդդիմադիր ծրագրերը, համաձայն չէ իշխանության քաղաքականության հետ՝ լինի դա իշխանության արտաքին թե ներքին քաղաքականությունը, համարում է իրեն ընդդիմություն և պայքարում է իշխանափոխության և իր ծրագրերի իրագործման համար:

Նրա խոսքերով՝ ԲՀԿ-ն քաղաքական դաշտում իր կարգավիճակի հստակեցման ճանապարհին է կանգնած, և եթե պարզապես մի կողմ դնելու լինենք «այլընտրանքային», «իշխանական բուրգից դուրս», «իշխանական բուրգից ներս», «համագործակցող», «չհամագործակցող» ձևակերպումները, ապա պարզ է, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր կեցվածք ունի:

Սմբատ Կարախանյանը չի բացառում, որ ԲՀԿ-ն ինքնըստինքյան դառնա ընդդիմություն։ Ըստ նրա՝ կան ընդդիմության տարբեր ձևաչափեր՝ ծայրահեղ ընդդիմություն, կենտրոնախույս ընդդիմություն. ԲՀԿ-ն իր ձևը պետք է գտնի, թեև «այդ կոնտուրները կարծես թե նախագծվում են»: Իսկ սեպտեմբեր ամսվա մասին հիշատակելով՝ նրա համոզմամբ, Վարդան Օսկանյանը նկատի է ունեցել սեզոնային իրավիճակները, որոնք լինում են Հայաստանում աշնանն ու գարնանը:

«ԲՀԿ-ն իր ներուժով ունի հնարավորություններ՝ դառնալու քաղաքական ընդդիմություն և ստանձնելու քաղաքական պայքարի գիծը։ Եթե չանի դա, իր ներկայիս այլընտրանքային կեցվածքը կբերի այդ կուսակցության վերացմանը: Չի բացառվում նաև, որ այդ դեպքում ԲՀԿ-ն դառնա բիզնես-պրոյեկտ»,- նկատեց Կարախանյանը:

Եթե ԲՀԿ-ն հայտարարի ընդդիմություն դառնալու մասին, ապա, ըստ Կարախանյանի, ԲՀԿ-ից ինչ-որ մարդիկ, օրինակ՝ սերժսարգսյանական թևի ներկայացուցիչները, կհեռանան կամ տարբեր կերպով իրենց ակտիվ անդամակցությունը ԲՀԿ-ին կվերանայեն։ Թեև նրանք լուրջ դերակատարներ չեն, մի կողմ քաշված են, ըստ մեր զրուցակցի, բնական է, որ իրենց մասնակցության ձևաչափը կվերանայեն՝ կա՛մ դուրս կգան կուսակցությունից, կա՛մ էլ ձևեր կգտնեն շարունակելու ԲՀԿ-ի ներսում իրենց գոյատևումը, կա՛մ կվերանայեն իրենց հայացքները: Կարախանյանի խոսքերով՝ կմնան քաղաքական այն թևի ներկայացուցիչները, որոնք կգտնեն այն ձևերը, որի միջոցով կպաշտպանեն իրենց ունեցվածքն ու իրենց բիզնեսը:

Մոսկվայի «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահը չբացառեց, որ բուրգի սնանկացման, ընդդիմադիր բիզնեսմեններին թալանելու իշխանական մեթոդները գործի կդրվեն նաև ԲՀԿ-ի դեպքում: Դա, ըստ Կարախանյանի, հասկանում է նաև ԲՀԿ-ն:

«Այստեղ ԲՀԿ-ն ունի դրական մի կարգավիճակ: ԲՀԿ-ի շատ բիզնեսները, ֆինանսական ռեսուրսները պետք է կենտրոնացված լինեն Հայաստանից դուրս: Կան շատ բիզնեսմեններ, որոնք մաս չեն կազմում քրեաօլիգարխիկ կլանին, և իրենց բիզնեսները, ներդրումները գտնվում են ՀՀ-ից դուրս: Այ, այսպես հնարավոր է ունեցվածք պահել: Այդ սխեման արդեն գործում է: Այնպես չէ, որ հիմա կվազեն, դուրս կհանեն իրենց բիզնեսները Հայաստանից: Սա շատ վատ երևույթ է, բայց իշխանությունները գործիչներին մղեցին սրան: Այն մարդիկ, ովքեր բիզնեսներ ունեն, բայց ցանկանում են քաղաքականությամբ զբաղվել, ստիպված են իրենց ֆինանսական ռեսուրսները հանել են ՀՀ-ից դուրս: Եթե Խաչատուր Սուքիասյանի օրինակը տարածվի Գագիկ Ծառուկյանի վրա, դա ներքին պայթյուն կարող է առաջացնել, քանի որ մինչև հիմա Խաչատուր Սուքիասյանի հետ պատահածը դեռևս չի մարսվել»,- ասաց Սմբատ Կարախանյանը՝ հավելելով, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո ՀՀ քաղաքական դաշտում սպասվում է կապիտալի լեգալացում բոլորի համար: Ուստի, ըստ նրա, կարևոր է քաղաքացիական ինքնակազմակերպումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում