Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Արտահանման ու ներմուծման գործարքների ֆինանսավորում՝ Ամերիաբանկի ֆակտորինգի միջոցով

Ամերիաբանկը շարունակում է ակտիվ գործունեությունը ֆակտորինգային գործառնությունների գծով` առաջարկելով իր հաճախորդներին ֆակտորինգի նոր տեսակներ, մասնավորապես` արտահանման և ներմուծման միջազգային ֆակտորինգ:

Միջազգային ֆակտորինգի հիմնական առավելությունը ֆինանսավորման այլ միջոցների նկատմամբ առաջարկվող ծառայության փաթեթային լուծումն է: Այն իր մեջ ներառում է ոչ միայն մատակարարի ֆինանսավորում, այլև դեբիտորական պարտավորությունների կառավարում և վարկային ռիսկի ապահովագրություն: Միջազգային ֆակտորինգն ունի նաև մի շարք առավելություններ ռիսկերի հեջավորման ավանդական միջոցների նկատմամբ, որոնք չեն լուծում մատակարարի մոտ շրջանառու միջոցների անբավարարության խնդիրը: Ֆակտորինգը թույլ է տալիս ոչ միայն ապահովագրել գնորդի կողմից չվճարման ռիսկը, այլև ստանալ ֆինանսավորում վճարման ժամկետից զգալիորեն շուտ:

Բանկի անդամակցությունը խոշորագույն Ֆակտորս Չեյն Ինթերնեշնլ (Factors Chain International) միջազգային ֆակտորինգային միությանը հնարավորություն է ընձեռում ընդլայնել միջազգային ֆակտորինգային ծառայությունների շրջանակը հաճախորդների համար` աշխարհի ավելի քան 80 երկրներից նոր գործընկերներ ձեռք բերելու և սպառման նոր շուկաներ դուրս գալու միջոցով:

«Միջազգային ֆակտորինգի շուկան Հայաստանում զարգացման մեծ հեռանկարներ ունի, Դրան մեծապես նպաստում է նաև Հայաստանի արտահանման ծավալների և միջազգային առևտրում Հայաստանի տեսակարար կշռի աճը: 2012թ. արդյունքներով Հայաստանի արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատ աճել են 7%-ով: Անդամակցությունը FCI-ին մեզ թույլ է տալիս ֆակտորինգային ծառայությունների նորանոր հնարավորություններ ընձեռել հաճախորդներին՝ ընդլայնելով առաջարկվող ծառայությունների փաթեթը: Այսօր FCI-ին անդամակցում են 268 բանկեր և ֆակտորինգային կազմակերպություններ աշխարհի շուրջ 80 երկրներից, որոնք ձևավորում են միջազգային ֆակտորինգի շուկայի մոտ 80%: FCI-ը սահմանում և շրջանառության մեջ է դնում միջազգային ֆակտորինգի ստանդարտներ և համագործակցության շրջանակներում աջակցելով իր անդամներին` հնարավորություն է տալիս ունենալ մի շարք մրցակցային առավելություններ:»–ներկայացրեց Ամերիաբանկի Պարտավորությունների առուվաճառքի բաժնի ղեկավար Անժելա Խաչատրյանը:

Հայաստանում գնալով աճում է հաճախորդների պահանջարկը ֆակտորինգային ֆինանսավորման նկատմամբ: Ֆակտորինգի առավելությունները, մասնավորապես մատակարարի ուղիղ ֆինանսավորումը, առանց գրավի ֆինանսավորումը, ֆակտորինգային գործարքի շրջանակում այս կամ այն մատակարարի և գնորդի գծով որոշման կայացման ճկուն ընթացակարգը նպաստում են այս ֆինանսավորման նկատմամբ պահանջարկի աճին:

Նշենք, որ 2013թ. I եռամսյակի արդյունքներով Ամերիաբանկի ֆակտորինգային գործարքների ծավալը բանկին զիջված պարտավորությունների մասով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 36%-ով: Իսկ 2012թ. արդյունքներով Բանկին զիջված պարտավորությունների ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 3.7 անգամ` կազմելով շուրջ 7 մլրդ ՀՀ դրամ: Փաստենք, որ FCI վիճակագրական տվյալների համաձայն` 2012թ.-ին ֆակտորինգային գործառնությունների ծավալը միջազգային ֆակտորինգի շուկայում աճել է միջին հաշվով 8%-ով և կազմել շուրջ 2.8 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Ամերիաբանկը շարունակելու է ակտիվ գործունեություն ծավալել միջազգային ֆակտորինգի ընդլայնման ուղղությամբ` առաջարկելով հաճախորդներին անհատականացված ու ոչ ստանդարտ լուծումներ: Ամերիաբանկի կողմից առաջարկվող միջազգային ֆակտորինգի ծառայություններից կարող են օգտվել տնտեսության տարբեր ճյուղերում գործող արտաքին տնտեսական գործունեություն ծավալող ընկերությունները, այդ թվում նաև մետալուրգիայի, մեքենաշինության, սննդամթերքի, էլեկտրոնիկայի, կենցաղային տեխնիկայի, սպառողական այլ ապրանքների արտադրությամբ, արտահանմամբ ու ներմուծմամբ զբաղվող ընկերությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում