«Հրապարակ»-ը տեղեկացել է, որ որոշակի բարդություններ են առաջացել ռուսական կողմի՝ «Իտեռա» ընկերության հետ, որը մինչև վերջերս համաձայնել էր ստանձնել «Նաիրիտի» կառավարումը: Բարդությունները կապված են «Նաիրիտ» ՓԲԸ-ի պարտքերի հետ: Ռուսները դեմ չեն ներդրումներ կատարելուն, սակայն չեն ցանկանում վճարել գործարանի պարտքերը:







































