ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տրանսպորտի նախարարի պաշտոնում առաջադրել է Շարլոթ քաղաքի քաղաքապետ Էնթոնի Ֆոքսի թեկնածությունը: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Ֆոքսն առաջին աֆրոամերիկացին է, ով առաջադրվել է ԱՄՆ վարչակազմում՝ Օբամայի նախագահության երկրորդ ժամկետում: Այժմ նրա թեկնածությունը պետք է հաստատի Սենատը:
Քաղաքապետի պաշտոնում Ֆոքսի ձեռքբերումներից էին նոր տրամվայները և հիբրիդային ավտոբուսները շրջանառության մեջ դնելը: Նա քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից:









































