Մեքսիկայի արևմուտքում տեղի ունեցած բախումների հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել: Միչոական նահանգի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ մարդիկ զոհվել են թմրաառևտրականների բանդայի և տեղի բնակավայրերում պարեկող՝ վերջերս ստեղծված ժողովրդական ջոկատների առճակատման հետևանքով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ընդհարումը սկսվել է Ապացինգան քաղաքի մոտ, որը, ԶԼՄ-ների տվյալներով, նարկոբանդայի պատվար է: Միչոական նահանգը մետամֆետամինի արտադրության խոշոր կենտրոն է:
2013 թվականին տեղի բնակիչները որոշել են ստեղծել զինված պարեկային ջոկատներ՝ նարկոհանցագործություններից համայնքները պաշտպանելու, մարդկանց առևանգումների դեմ պայքարելու համար:
Անցած տարվա վերջին նորընտիր նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն հրապարակել է թմրակարտելների դեմ պայքարի պետական նոր ռազմավարության մանրամասները: Նա հայտարարել է, որ ցանկանում է կենտրոնանալ շարքային մեքսիկացիների դեմ հանցագործությունների թիվը նվազեցնելու վրա, այլ ոչ թե մաֆիայի ղեկավարների որսի:
Նրա նախագահության ժամկետի առաջին 4 ամիսներին թմրամաֆիայի ձեռքով զոհվել է 4200 մարդ: Այդ ցուցանիշը ցածր է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:







































