1. Բանանը հատապտուղ է: Բանանը բուն չունեցող ամենախոշոր բույսն է: Բանանի տերևը երբեմն հասնում է 10 մ բարձրության: Դրանցից յուրաքանչյուրի վրա, որպես կանոն, աճում է 300 բանան:
2. Զիմբամբվեի առաջին նախագահը Կանաան Բանանան էր:
3. Բանանները լինում են ոչ միայն դեղին, այլև կարմիր: Սեյշելյան կղզիները միակ վայրն են աշխարհում, որտեղ աճում են ոսկեգույն, կարմիր և սև բանաններ:

4. Բանանի մեջ B6 վիտամինն ավելի շատ է, քան ցանկացած այլ մրգում:

5. Բանանի բերքահավաքը մեծությամբ երկրորդն է աշխարհում՝ 1 աստիճան հետ ընկնելով նարնջի և 1 աստիճան էլ շրջանցելով խաղողի բերքահավաքը:

6. Աշխարհում ամենից շատ բանան են արտադրում Հնդկաստանը և Բրազիլիան:

7. Բանանները կարտոֆիլից գրեթե կրկնակի սննդարար են, իսկ թարմ բանանները 5 անգամ ավելի կալորիական են, քան պանիրը: Մեկ բանանը 300 մգ կալիում է պարունակում:
8. Էստոնացի Մայթ Լեպիկը հաղթել է բանանն ամենարագ ուտելու մրցույթում: Նա 3 րոպեում կերել է 10 բանան՝ կճեպով:
9. Բանանը լատիներենից թարգմանաբար նշանակում է «իմաստուն մարդու միրգ՝ musa sapientum:

10. Բանաններ ուտելու համաշխարհային ռեկորդը 1 ժամում 81 բանանն է:








































