Աթենքում Գերմանիայի դեսպանատան դիմաց բողոքի ցույցի էին դուրս եկել պատերազմի վետերանները և նացիստների զոհերի հարազատները: Նրանք Հունաստանի կառավարությունից պահանջում էին ճնշել Գերմանիային ռազմական տուգանքները վճարելու հարցում: Այս մասին հաղորդում է Mignews-ը:
Ցուցարարները պարզել էին պաստառներ՝ հետևյալ գրություններով. «Անհապաղ վճարե՛ք փոխհատուցումը նացիստների զոհերին», «Գերմանացինե՛ր, վերադարձրե՛ք այն, ինչ գողացել եք օկուպացիայի ժամանակ»: Հունական հրեաների ոսկիների՛ գողեր, դուք նույնիսկ սնունդ չէիք թողել»:
Ավելի վաղ այս շաբաթ Հունաստանը հայտարարել էր, որ Գերմանիայից կպահանջի վճարել ռազմական տուգանքները: Ամբողջ գումարը կազմում է 240 մլրդ եվրո:
Բեռլինն էլ, իր հերթին, նշում է, որ արդեն վճարել է, և հարցը փակ է:










































