Ամերիկյան Milwaukee ռազմանավը, որը կանադական Գալիֆաքս քաղաքից ուղևորվել էր Ֆլորիդայի նավահանգիստ, շարքից դուրս է եկել դեկտեմբերի 11-ին, հայտնում է Navy Times-ը:
Պարբերականը նշում է, որ նավը շահագործման է հանձնվել 20 օր առաջ` նոյեմբերի 21-ին: Նավը տեղափոխվել է Վիրջինիա նահանգի ռազմածովային ուժերի բազա, որտեղ տվյալ պահին Milwaukee-ի թիմը և տեխնիկական մասնագետները պարզում են վթարի պատճառները:
Նախնական վարկածով` վթարը տեղի է ունեցել քսայուղի ֆիլտրի մեջ մետաղական մասնիկներ ընկնելու հետևանքով, ինչի պատճառով նավի շարժիչը շարքից դուրս է եկել:
ԱՄՆ իշխանությունները արդեն տեղեկացված են այդ մասին: Սենատոր Ջոն Մաքքեյնը նավի վթարի մասին լուրը անվանել է «խիստ անհանգստացնող», ինչպես նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը կկատարեն մանրամասն հետաքննություն և կպարզեն դրա պատճառները` պատասխանատվության ենթարկելով մեղավորներին:









































