100 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 12-ին, ծնվել է ամերիկյան մշակույթի խորհրդանիշ համարվող Ֆրենկ Սինատրան՝ հաղորդում է CNN-ը:
Արտիստը ծնվել է 1915-ին՝ ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում և մահացել 1998-ին՝ Լոս Անջելեսում: Տասնամյակներ տևած կարիերայի ընթացքում նա ձայնագրել է ավելի քան 100 ձայնասկավառակ, որոնցից շատերը զբաղեցրել են չարթերի վերին հորիզոնականները:
Բացի այդ, նա հայտնի է եղել նաև որպես դերասան և 1954-ին «Օսկար» է ստացել «Այսուհետ և դարեդար» ֆիլմում երկրորդ պլանի դերի համար: Դերասանը նաև գլխավոր դերն է կատարել «Օուշենի 11 ընկերները» օրիգինալ ժապավենում:










































