ԱՄՆ-ը և Կուբան պայմանավորվել են վերսկսել ուղիղ փոստային հաղորդակցությունը, որն ընդհատվել էր 52 տարի առաջ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Երկու երկրների միջև փոստային առաքման մեկնարկային նախագիծը պետք է սկսվի առաջիկայում։
Տասնամյակներ շարունակ նամակները Կուբայից ԱՄՆ և հակառակ ուղղությամբ ուղարկվել են այլ պետությունների միջոցով՝ ամենից հաճախ Մեքսիկայով կամ Կանադայով։
Կողմերի միջև հարաբերություններ են հաստատվում, սակայն Հավանան հայտարարում է, որ լիարժեք նորմալացման համար ԱՄՆ-ը Գուանտանամոյի ծոցից պետք է տարհանի ռազմաբազան և վերացնի տնտեսական էմբարգոն։









































