The Local-ի փոխանցմամբ՝ 118 տարի առաջ Ավստրիայի կայսրուհի Ելիզավետայի համար թխված կարկանդակը հանրությանն է ներկայացվել իտալական ամրոցում, որը երբեք չի օգտագործվել որպես հանգստանալու նստավայր։
Խոսքը Տրաուտմանսդորֆի ամրոցի մասին է, որը գտնվում է Հարավային Տիրոլ նահանգի Մերանո քաղաքում։ Կարկանդակը համալրել է ամրոցի թանգարանը։ Կարկանդակը պահվում է 1897 թվականից, երբ ամրոցի տերը նրա կտորով հյուրասիրել է կայսրուհի Սիսիին, երբ նա այցելել է Մերանո, որն այդ ժամանակ հանդիսացել է Ավստրո-հունգարական կայսրության մաս։










































