Մեքսիկան հույս ունի, որ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ համագործակցության վերաբերյալ հուշագրի ստորագրումը կկայանա 2016-ին: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ՌԴ-ում Մեքսիկայի դեսպան Ռուբեն Բելտրանը:
«Այդ թեման ներկայումս ուսումնասիրվում է Մեքսիկայի կառավարության կողմից: Առայժմ չի կարելի խոսել կոնկրետ ժամկետների մասին, բայց դա պետք է լինի մոտ ապագայում, հուսանք՝ հաջորդ տարի»,- ասել է Բելտրանը:
Նա նաև նշել է, որ Մեխիկոյի և ԵՏՄ-ի միջև երկխոսությանն էականորեն խթանել է Եցրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայայի՝ դեկտեմբերի սկզբին Մեքսիկա կատարած այցը:








































