ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ներկայացրեց հանրաքվեի գործընթացների վերաբերյալ վիճակագրական ուսումնասիրության տվյալեր: «Վիճակագրությունը մի բան է, որը ոչ մի Տիգրան Մուկուչյան, ոչ մի կեղծարար չի կարող խաբել, մաթեմատիկան ճշգրիտ գիտություն է, որը դեռ ոչ ոքի չի հաջողվել խաբել: Զուրաբյանը նշեց, որ պատմության մեջ մի դեպք է եղել, երբ փորձել են շրջանցել մաթեմատիկան. Ալեքսանդր Մակեդոնացին իր ուսուցչին՝ Արիստոտելին առաջարկում է իրեն 3 օրում մաթեմատիկա սովորեցնել, սակայն Արիստոտելն ասում է, որ մաթեմատիկայում թագավորական ճանապարհներ չկան:
«Մաթեմատիկան ճշգրտությամբ ցույց են տվել, որ հանրաքվեին մասնակցության թիվը կեղծվել է ուղիղ 485.000-ով, ոչ միայն լցոնում է եղել, այլ նաև «ոչ»-ից գողացվել է՝ հօգուտ «այո»-ի: Ես հայտարարում եմ վերականգված իրական արդյունքը. իրականում հանրաքվեին մասնակցել է 825.000, որից 575.000-ը՝ «ոչ» է քվեարկել, ընդամենը 280.000-ը՝ «այո»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Զուրաբյանի խոսքով՝ իշխանական կեղծարարները գլխիվայր շուտ են տվել հանրաքվեի արդյունքը. «Սա ժողովրդի կամքի բռնաբարություն է»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































