ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն ու Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հեռախոսով քննարկել են պայքարը ԴԱԻՇ խմբավորման դեմ և լարվածությունը Թուրքիայի ու Իրաքի միջև հարաբերություններում՝ այդ երկիր թուրքական զորքերի մուտքի պատճառով։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Առաջնորդները քննարկել են իրադարձություններն Իրաքում՝ ընդգծելով Թուրքիայի և Իրաքի կառավարության միջև լարվածության նվազեցման կարևորությունը՝ Իրաքի ինքնիշխանության հանդեպ հարգանքի ոգով և ԴԱԻՇ-ի դեմ պայքարի կոալիցիայի ընդհանուր ջաքերի հետ լիարժեք համակարգմամբ»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում։
Իրաքյան իշխանությունների տվյալներով՝ դեկտեմբերի 4-ին թուրք զինվորներն ու ռազմական տեխնիկան մտել են իրաքյան Նայնավա նահանգ՝ ժողովրդական ջոկատների մարտիկների նախապատրաստման պատրվակով։ Իրաքի ԱԳՆ-ն ու ՊՆ-ն թուրք զինվորականների ներկայությունն անվանել են «թշնամական գործողություն», որը համաձայնեցված չի եղել իշխանությունների հետ։







































