Saturday, 04 07 2026
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Թեհրանի փոխքաղաքապետին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 9-ին ընդունել է Թեհրանի (Իրանի Իսլամական Հանրապետություն) փոխքաղաքապետ դոկտոր Մահմուդ Սալահին` ուղեկցությամբ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի: Ինչպես տեղեկացին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ողջունելով պաշտոնական պատվիրակության այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծել է, որ այսպիսի յուրաքանչյուր այցելություն նոր ներդրում է երկու երկրների միջև ձևավորված համագործակցության մեջ:

Այս կապակցությամբ Նորին Սրբությունը հավելել է, որ Հայ եկեղեցին ևս իր նպաստը պետք է բերի այդ կապերի ամրապնդման գործին: Ամենայն Հայոց կաթողիկոսը գոհունակությամբ է անդրադարձել Ահլ ալ-Բեյթի համաշխարհային համագումարի գլխավոր քարտուղար Այաթոլլա Մոհամմադ Հասան Ախթարիի` Հայաստան կատարած այցին` նշելով, որ միջկրոնական շփումները նույնպես կարևոր մաս են կազմում երկու ժողովուրդների միջև առկա բարեկամության:

Հանդիպմանը Մահմուդ Սալահին, ուրախություն հայտնելով Մայր Աթոռ այցելելու առիթով, Ամենայն Հայոց Հայրապետին է փոխանցել Թեհրանի քաղաքապետի ողջույնները: Փոխքաղաքապետը, մասնավորապես, խոսել է Հայաստանի և Իրանի ընդհանրությունների, մշակութային առնչակցությունների, ինչպես նաև Իրանում քրիստոնյա և իսլամ ժողովուրդների խաղաղ ու համերաշխ համակեցության մասին:

Ամենայն Հայոց կաթողիկոսը գնահատանքով է արձանագրել նաև Իրանի իշխանությունների կողմից Իրանում գործող հայկական եկեղեցիների և մշակութային կենտրոնների նկատմամբ ցուցաբերվող հոգածու վերաբերմունքը:

Զրույցի ընթացքում Գարեգին Բ կաթողիկոսը և Մահմուդ Սալահին անդրադարձ են կատարել աշխարհում տեղ գտնող ծայրահեղականության դրսևորումներին` վստահություն հայտնելով, որ միջազգային հանրության ջանքերով մարդկային կյանքից կվերացվեն նման երևույթները:

Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում