Հայաստանի արտգործնախարարը և Եվրահանձնաժողովի փոխնախագահը օրերս Բրյուսելում ազդարարեցին Հայաստան- ԵՄ Շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը: «Առաջին լրատվական»-ի հետ թեմայի շուրջ զրույցում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց. «Կյանքն ապացուցեց, որ Ասոցացման համաձայնագրեր ստորագրած երկրները չկարողացան լուծել իրենց առջև դրված ոչ մի խնդիր»:
ԵՏՄ-ին անդամագրվելը, Արմեն Աշոտյանի կարծիքով, իմաստուն քայլ էր. «Հայաստանի պարագայում կյանքն ապացուցեց, որ մեր դիրքորոշումը շատ ավելի իմաստուն էր և երկարաժամկետ: Հայաստանը կարողացավ խուսափել, որպեսզի իր տարածքով գեոպոլիտիկ ջրբաժանը չանցնի»:
Ա. Աշոտյանը նաև հավելեց, որ մեր արժեհամակարգային գերակայությունները ամբողջությամբ տեղավորվում են Հայաստան-ԵՄ փոխշահավետ համագործակցության շրջանակներում. «Վստահ եմ այն հաջողված կլինի»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































