ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդներից Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ չի բացառում որպես անկախ թեկնածու ընտրություններին մասնակցելը, հաղորդում է EFE գործակալությունը:
«Եթե ինձ հետ անարդար վարվեն, ապա, իհարկե, ես կդիտարկեմ այդ հնարավորությունը»,- ասել է նա` մեկնաբանելով Հանրապետական կուսակցության փրայմերիզին մասնակցությունից հրաժարվելու հնարավորությունը:
Նման հայտարարություն Թրամփն արել է այն բանից հետո, երբ շատ հանրապետականներ քննադատել են մուսուլմանների վերաբերյալ նրա հայտարարությունները:








































