Ինեկոբանկը մեկնարկել է նոր գովազդային արշավ` InecoQuest մրցույթ՝ “Բացիր սեյֆը” խորագրով: Մրցույթի 10 օրերի ընթացքում մասնակիցները պետք է բացահայտեն սեյֆի 10 նիշանոց գաղտնաբառը, որում պահված է 3մլն ՀՀ դրամ գումար: Գաղտնաբառի որոնումները կատարվում են Ինեկոմոբայլ հավելվածի միջոցով: Մրցույթի ընթացքում մասնակիցները հանդիպում են տարբեր խնդիրների և բանկային մոբայլ ծրագրի օգնությամբ հաղթահարում դրանք:
Մրցույթին միանալու համար անհրաժեշտ է ներբեռնել InecoMobile հավելվածը IOS և Android մարկետներից, այնուհետև մինչև դեկտեմբերի 15 գրանցվել էլեկտրոնային փոստի հասցեյով և հեռախոսահամարով: Մասնակցելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր օր Բանկի կայքից կամ ֆեյսբուքյան էջից տեղեկանալ օրվա առաջադրանքի մասին, ապա InecoMobile հավելվածից պատասխանել հարցին:
Հարցերին պատսախանելու համար ծախսված ժամանակը նվազեցնելու և հաղթելու հնարավորությունը մեծացնելու համար մասնակիցները կարող են խաղին միանալու հրավեր ուղարկել ընկերներին` InecoMobile հավելվածի միջից ուղարկելով անվճար sms հաղորդագրություն կամ էլ. նամակ, ինչպես նաև կատարել հրապարակում ֆեյսբուքում:
Հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով ճիշտ կպատասխանի բոլոր փուլերի հարցերին, և վերջինիս կողմից ծախսված ընդհանուր ժամանակը կլինի ամենաքիչը: Խաղի արդյունքների ամփոփումը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին։








































