Saturday, 04 07 2026
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում

Հրանտ Դինքի սպանության գործով պաշտոնյաների վերաբերյալ մեղադրական ակտն ուղարկվել է ստամբուլյան դատարան

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի փոխանցմամբ` «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով պաշտոնյաների մեղադրական եզրակացությունն ուղարկվել է Ստամբուլի՝ ծանր հանցանքները քննող 14-րդ դատարան։

Մեղադրական ակտը սրանից առաջ երկու անգամ հետ է ուղարկվել գլխավոր դատախազության կողմից։ Ստամբուլի՝ ծանր հանցանքները քննող 14-րդ դատարան ուղարկված մեղադրական ակտը պատրաստել է հետաքննող դատախազ Գյոքալփ Քյոքչուն։

Դրանում պահանջվում է ազատազրկման դատապարտել 26 կասկածյալի, այդ թվում նաև Էնգին Դինչին, Ահմեթ Իլհան Գյուլերին, Ջելալեթին Ջերահին ու Ռեշաթ Ալթային, որոնք պատասխանատու պաշտոններ են վարել և անփութություն են ցուցաբերել Դինքի սպանության ժամանակաշրջանում։

Ստամբուլի՝ ծանր հանցանքները քննող 14-րդ դատարանն այժմ իր տրամադրության տակ ունի 15 օր՝ մեղադրական ակտն ընդունելու կամ մերժելու համար։ Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը «թերությունների հիմնավորմամբ» երկու անգամ հետ է ուղարկել Գյոքալփ Քյոքչուի պատրաստած մեղադրականը։
Մեղադրականում պահանջվում է 20-25 տարի ժամկետով ազատազրկման դատապարտել Դինքի սպանության ժամանակ Տրապիզոնի ոստիկանության հետախուզության վարչության պետ Էնգին Դինչին, Տրապիզոնի ոստիկանապետ Ռեշաթ Ալթային ու Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության պետ Ահմեթ Իլհան Գյուլերին՝ նրանց մեղավոր ճանաչելով Թուրքիայի քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածը (անփութության պատճառով կանխամտածված սպանության պատճառ դառնալ) խախտելու համար։

Դինքի սպանության ժամանակ Ստամբուլի ոստիկանապետ Ջելալեթին Ջերահն էլ մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահման համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում