Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին Լեւոն Զուրաբյանը մեկ անգամ եւս հիշեցրեց՝ երեկ ժողովուրդը արտահայտվել է ու քվեարկել է «Ոչ». «Մեր վստահված անձինք, հանձնաժոովի անդամները, դիտորդները փորձել են ավազակային մեքենայի դեմ աշխատելով պահել ժողովրդի ձայնը։ Բանդիդների ու ժողովրդի միջև սկսվել էր պայքար։
Զուրաբյանը վստահեցրեց, որ սա կլինի Սերժ Սարգսյանի կողմից կեղծված վերջին ընտրությունը:







































