Գերմանիայի իշխանություններն արտակարգ իրավիճակում կարող են հատուկ նշանակության զորքեր (KSK) ուղարկել Սիրիա բունդեսվերի կազմում: Bild-ի հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտնել են երկրի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լայենը և բունդեսվերի գլխավոր տեսուչ Ֆոլկեր Վիկերը պաշտպանության հարցերով կոմիտեի առաջ ելույթի ժամանակ:
Պարբերականը նշում է, որ ներկայումս հատուկ նշանակության զորքերը պատրաստություն են իրականացնում: Որպես հնարավոր արտակարգ իրավիճակ, որը կարող է պահանջել KSK-ի մասնակցություն, Bild-ը նշում է ԴԱԻՇ-ի ահաբեկիչների ձեռքից օդաչուների ազատումն այն դեպքում, եթե Tornado հետախույզ-ինքնաթիռը կործանվի:
Ուրբաթ Գերմանիայի խորհրդարանը հաստատել է բունդեսվերի՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի առաքելությունը: Ենթադրվում է, որ առաքելությունը կտևի մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը, կարժենա մոտ 134 մլն եվրո, մանդատը ենթադրում է մինչև 1200 զինծառայողի մասնակցություն:







































