Բրիտանացի plus-size մոդել և ակտիվիստուհի Իսկրա Լոուրենսը, որին նորաձևության աշխարհում անվանում են «Ջիջի Հադիդ plus-size», պարբերականների խմբագիրներին կոչ է անում դադարել մոդելների լուսանկարները ռետուշ անելուց` վերացնելով բոլոր թերությունները, հայտնում է spletnik.ru-ն:
Նա ընդգծում է, որ այդ ստանդարտները վնասակար են կանանց հոգեկանի և առողջության համար, ինչը հատկապես վերաբերվում է շատ երիտասարդ աղջիկներին: Օրինակ ծառայելու համար նա Instagram-ում տեղադրում է սեփական ռետուշ չարված նկարները:
Երբ նա եղել է 18 տարեկան, փորձել է իր մարմինը համապատասխանեցնել գեղեցկության չափանիշներին, պատմել է աստղը FEMAIL պարբերականին տված հարցազրույցում: «Այն ժամանակ ես հասկացա, որ ուզում եմ փոխել նորաձևության աշխարհը»,- խոստովանել է նա:











































