Նախօրեին, Քանյե Ուեսթը, որը շուտով երկրորդ անգամ հայր կդառնա, հայտնվել է Նյու Յորքի հեղինակավոր Footwear News Achievement Awards մրցանակաբաշխության ամենամյա արարողությանը` ստանալով «Տարվա կոշիկ» մրցանակը, իր հայտնի Adidas Yeezy Boost 350 սպորտային կոշիկների դիզայնի համար, հայտնում է spletnik.ru-ն:
Բեմ բարձրանալով` 38-ամյա երաժիշտը, պրոդյուսերն ու դիզայները շնորհակալություն է հայտնել մրցանակի համար և բոցաշունչ ելույթ է ունեցել, որը նվիրել է իր ընտանիքին:
«Ես սպասում է որդուս ծնվելուն: Ես նայում եմ իմ դստերը և հասկանում. նա կմեծանա և դեռ շատ կզարմացնի մեզ: Ես նայում եմ իմ կնոջը: Նա հարուստ է, այնպես որ ես էլ չեմ պատրաստվում դատարկաձեռն լինել»,- ասել է Ուեսթ:







































