«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում օդիոզ ֆիգուրներին, մանավանդ պատգամավորներին, ասել են՝ «մալչած՝ ձեններդ էս հանրաքվեի ընթացքում չլսվի», որևէ հոդաբաշխ խոսք-միտք մինչև դեկտեմբերի 6-ը չասեք, որպեսզի ՀՀԿ քարոզչությունը լուրջ «կիքսեր» չտա:
Իսկ Գալուստ Սահակյանին և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին էլ ասվել է՝ զգույշ արտահայտվեք: Ընդ որում, պատգամավորները խոսելուց առաջ պետք է անպայման «ճշտվեն», թույլտվություն ստանան Վահրամ Բաղդասարյանից, որն էլ իր հերթին «ճշտվում է» «Այո»-ի շտաբի քարոզչական պատասխանատուի հետ:
Այս իրավիճակը խորը տագնապ է առաջացրել ՀՀԿ-ի օդիոզների մոտ, որոնք չեն էլ թաքցնում, որ նեղացած են, որովհետև նախկինում ողջ ընտրական համակարգի «ծանրությունն» իրենց վրա էր, իսկ հիմա իրենց չեն հիշում, մեկուսացրել են:
Նրանք կարծում են, որ սա նշանակում է իրենց այժմվանից «սպիսատ» են անում: Միակ օդիոզը, որը «շարժեր է անում» ՀՀԿ շտաբում, Սամվել Ալեքսանյանն է, որն էլ աշխատում է համ իր, համ իր եղբորորդի՝ Մալաթիա Սեբաստիայի թաղապետ Արտակ Ալեքսանյանի համար, որովհետև վերջինիս որևեէ մեկը «պրիզնատ» չի գալիս «թաղում»՝ գտնում են, որ «հլը փոքր ա, որ մեզ ասի»:
Իրենց պիտի ասի Լֆոն, «որից էլ ժողովուրդը կպահանջի իր 5 հազարը»:
Սամվել Ալեքսանյանն այս անգամ չի ուզում փող բաժանել, «ուզում է էժանով պրծնել»,- տեղեկացրին «թաղին» մոտ կանգնած աղբյուրները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում







































