Անհրաժեշտ է հնարավորինս շատ սիրիական ուժեր միավորել, որոնք պատրաստ են և ուզում են պայքարել ԴԱԻՇ-ի դեմ: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
«Մենք պետք է փորձենք՝ միաժամանակ հակամարտության կողմերին չստիպելով, հնարավորինս շատ սիրիական ուժեր միավորել, որոնք ԴԱԻՇ-ի դեմ են և պատրաստ են պայքարել ԴԱԻՇ-ի դեմ՝ ոչ ավել և ոչ պակաս»,- հայտարարել է Շտայնմայերը Բունդեսթագի տրիբունայից:
Նա չի նշել՝ ըստ նրա՝ ինչպես է անհրաժեշտ վարվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Արևմտյան քաղաքական գործիչների մեծ մասը, մասնավորապես՝ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն Դեր Լայենը, կարծում են, որ Ասադը «չի կարող սիրիական ճգնաժամի երկարաժամկետ լուծման մաս լինել», բայց միաժամանակ, «իշխանությունները Դամասկոսում պետք է միացած լինեն ճգնաժամի լուծման որոնմանը»:









































