Li-Fi կոչվող տեխնոլոգիան, որի մշակմամբ գիտնականները զբաղված են արդեն 4 տարի, կարող է Wi-Fi-ի այլընտրանք դառնալ՝ դրա արագությունը գերազանցելով մոտ 100 անգամ: Մշակման մասին հայտնում է Mashable-ը:
Li-Fi-ը տեղեկությունը փոխանցում է LED-լուսադիոդների միջոցով, որոնք թարթում են նանովայրկյանների մակարդակով, ինչը գործընթացն աննկատ է դարձնում մարդկային աչքի համար:
Այնուամենայնիվ, ի տարբերություն Wi-Fi-ազդանշանների՝ Li-Fi-ը չի կարող տեղեկություն փոխանցել պատից այն կողմ: Սակայն դա ցանցը դարձնում է ավելի պաշտպանված պոտենցիալ կոտրումից:
LED-լուսադիոդների օգտագործման շնորհիվ՝ ապագայում Li-Fi-ը կկարողանա կատարել միանգամից երկու գործառույթ՝ լուսավորել սենյակը և ապահովել էլեկտրոնային սարքերի «շփումը»:








































